FAST NEWS

FastNews.am (նախկինում՝ Vnews.am) լրատվական կայքը հիմնադրվել է 2015 թվականին՝ որպես բարձրորակ մարզական լուրեր ու հոդվածներ տրամադրող ունիվերսալ հարթակ։

FastNews.am-ը մարզական կայք է, որը ներկայացնում է տարբեր մարզաձևերի՝ ֆուտբոլ, շախմատ, ըմբշամարտ, ծանրամարտ, բռնցքամարտ, բասկետբոլ, լող, թենիս և այլն, վերաբերյալ ամենաթարմ և ուշագրավ լուրերը։

Ավելին, կայքում Դուք կգտնեք ֆուտբոլային մրցաշարերի մասին նախադիտումներ ու տեսություններ, ինչպես նաև կդիտեք մարզական կարևոր իրադարձությունների վերաբերյալ տեսանյութեր ու ֆոտոշարքեր։ Կայքը տրամադրում է նաև ազգային ու միջազգային տարբեր առաջնությունների վերաբերյալ վիճակագրական տվյալներ։։

Կայքում կարող եք գտնել նաև մշակութային, ժամանցային, հասարակական, բիզնես և տեխնոաշխարհին վերաբերող ուշագրավ նյութեր, անդրադարձներ, ինչպես նաև հարցազրույցներ արվեստի ոլորտի մարդկանց հետ։

FastNews

ԱՅՆ, ԻՆՉ ՊԵՏՔ է ԻՄԱՆԱՔ FAST NEWS-Ի ՄԱՍԻՆ

FastNews.am կայքը լուսաբանում է Հայաստանում և արտերկրում տեղի ունեցող սպորտային վերջին իրադարձությունները, պատրաստում տեսանյութեր, անդրադառնում սպորտային գլխավոր միջոցառումներին, ներկայացնում բացառիկ հարցազրույցներ մարզիկների և մարզիչների հետ, հրապարակում հեղինակային հոդվածներ տեղական և միջազգային սպորտի վերաբերյալ, ձայնագրում աուդիոփոդքասթներ, կազմակերպում խաղային ու հետխաղային ուղիղ միացումներ՝ մասնավորապես հայկական առաջնությունների վերաբերյալ։