Fast Media-ն (նախկինում՝ Vivaro Media) հիմնադրվել է 2020 թվականի դեկտեմբերին: Ընկերությունը Հայաստանում առաջին մեդիա հոլդինգն է, որն իր հարկի տակ է առել մի քանի մեդիա հարթակներ, մասնավորապես՝ Fast TV հոսքային համակարգը, FastNews.am սպորտային լրատվական կայքը, Fast Media Production-ը, ինչպես նաև Fast Sports հեռուստաալիքների ընտանիքը։ 2023 թվականին Vivaro Media-ն վերանվանվեց Fast Media-ի: Ստրատեգիական նշանակության այս փոփոխությունը ընդգծեց ընկերության գաղափարախոսությունը և վերաիմաստավորեց ապագայի տեսլականը՝ շեշտելով մեդիայի զարգացման կայծակնային տեմպերն ու օրեցօր աճող բազմաշերտ լսարանի կարիքները։
Fast Media-ն, արտադրելով տեսալսողական նախագծեր և իր հարկի տակ միավորելով զանգվածային տեղեկատվություն տարածող հոսքային և վերգետնյա հեռարձակման բոլոր միջոցները, ոչ միայն հեռուստաարտադարնք է տրամադրում, այլև հանրային մուլտիպլեքսում ընգրկված Fast Sports հեռուստաալիքի միջոցով հանդիսանում է Հայաստանի ազգային սպորտային հեռարձակողը։ Ստանձնելով այդ պատասխանատու դերը՝ Fast Media-ն բացառիկ պայմանագրեր է կնքել այնպիսի կառույցների հետ, ինչպիսիք են UEFA-ն, Setanta Sports-ը, Amaury Sport Organisation-ը, IKAROS ANTIAS P.C.-ն, EXTREME E LIMITED-ը, Volleyball World SA-ը և այլն ։ Այս կազմակերպությունների հետ գործակցությամբ հեռուստադիտողին ներկայացվում է սպորտային և գեղարվեստական բարձրորակ կոնտենտի լայն շրջանակ:
Fast TV-ն սպորտային հոսքային հեռարձակման հայկական առաջին հարթակն է, որին է պատկանում միջազգային կառույցների կողմից ՀՀ տարածքում սպորտային բարձրորակ կոնտնետի լիցենզավորված հեռարձակման իրավունքը: Այս ամենից զատ, հարթակը ներկայացնում է Հայաստանի և աշխարհի լավագույն կինորատադրողների գեղարվեստական, վավերագրական, անիմացիոն, լիամետրաժ և բազմասերիանոց ֆիլմեր, աուդիոհեքիաթներ և այլ բազմաժանր ժամանցային բովանդակություն։