FAST TV -ն հոսքային հեռարձակման միակ հարթակն է, որը հեռարձակում է հայկական առաջին սպորտային ալիքը՝ Fast Sports , ինչպես նաև սպորտային Fast Sports 1 և Fast Sports 2 IP հեռուստաալիքները: IP հեռուստաալիքները նաև հեռարձակվում են ՅՈՒՔՈՄ, ՌՈՍՏԵԼԵԿՈՄ և ԹԻՄ ընկերությունների կաբելային սփռման ցանցում:

Այն հնարավորություն է տալիս ցանկացած սմարթ սարքավորումով դիտել մեր բոլոր հեռուստաալիքներն ու հարթակի ողջ կոնտենտը:

FastTV.am առցանց հարթակի միջոցով օգտատերերը հնարավորություն են ստանում հետևելու սպորտային բոլոր հեռարձակումներին, մարզական նորություններին, նախախաղային քննարկումներին ու հետխաղային վերլուծություններին, ինչպես նաև դիտել բազմաժանր ֆիլմեր, փաստավավերագրական նյութեր, հետևել սեփական արտադրության հետաքրքիր նախագծերին և հաղորդումներին ցանկացած վայրում, ցանկացած պահի:

Մեդիա հարթակում միաժամանակ հնարավոր է ապահովել ավելի քան 50 սպորտային օնլայն հեռարձակում։ FastTV.am հավելվածը հասանելի է Android և IOS համակարգերով աշխպատող բոլոր սարքերում, Android TV, Google TV, Apple TV սմարթ հեռուստաընդունիչներում, WEB OS, TIEZEN OS սմարթ հեռուստացույցներում։

Հարթակի կոնտենտը հասանելի է բաժանորդագրության, ինչպես նաև գրանցման միջոցով:

Fast Media-ն առաջարկում է ինչպես սեփական արտադրության, այնպես էլ միջազգային լավագույն ընկերություններից գնված հաղորդումներ:

Fast News
ԻՆՉՈՒ՞ ԸՆՏՐԵԼ ՄԵԶ

Կյանքի կոչե՛ք Ձեր գաղափարները հոսքային հեռարձակման հարթակում` նորարարական ՏՏ ենթակառուցվածքի և 24/7 հաճախորդների աջակցության միջոցով: Արագ և հեշտ կառուցե՛ք Ձեր կայքը և հավելվածները կոնտենտի կառավարման մեր պատրաստի համակարգի՝ CMS-ի միջոցով և վայելե՛ք անխափան աշխատանքը մեր բջջային և հեռուստատեսային սեփական հավելվածների միջոցով: Թողե՛ք մեզ տեխնիկական կառավարումը՝ նախաարտադրական աշխատանքից մինչև հետարտադրություն և կենտրոնացե՛ք ստեղծագործելու վրա: Մոնետիզացրե՛ք Ձեր կոնտենտը բաժանորդագրության, PPV-ի և այլն գործիքների միջոցով։

ՖՈՒՆԿՑԻԱՆԵՐ
  • 50+ միաժամանակյա ուղիղ հեռարձակումներ

  • Հեռարձակվող և VOD կոնտենտ

  • Ճկուն մոնետիզացիա բաժանորդագրությունների և PPV-ների միջոցով

  • Մուլտիհեռարձակումների հնարավորություն

  • Կարգավորվող catch-up-ներ

  • Պարզ կառավարվող ուղեցույցներ

  • Բազմալեզու աջակցություն

  • Հզոր ադմին-գործիքներ` հարթակը և կոնտենտը կառավարելու համար

  • Ներկառուցված CMS օգտատերերի հաշիվների կառավարման և վերլուծությունների համար

  • iOS և Android հավելվածներ

ԲԱՑ ՄԻ՛ ԹՈՂ ՔՈ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

ՄԻԱՑԵ՛Ք ՄԵՐ ՀԵՌԱՐՁԱԿՈՒՄՆԵՐԻՆ

ԱՌԱՋԻՆԸ