ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԲԱԶՄԱՍԵՐԻԱՆՈՑ ՖԻԼՄԻ ՍՑԵՆԱՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Երևան 2024., Օգոստոսի 5

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով (այսուհետ՝ Կարգ) կարգավորվում են «Ֆասթ Մեդիա» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) կողմից անցկացվող գեղարվեստական բազմասերիանոց ֆիլմի սցենարի (Նախագիծ) մրցույթի և այդ մրցույթում հաղթած Նախագծերի ֆինանսավորման հետ կապված հարաբերությունները:
2. Կարգով անցկացվող մրցույթում հաղթած Նախագծերին ֆինանսավորում հատկացվում է Ընկերության բյուջեով հաստատված միջոցների շրջանակներում:
3. Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության տարածքում գործունեություն իրականացնող ռեզիդենտ, օրենքով սահմանված կարգով գրանցված իրավաբանական անձինք կամ անհատները, որոնք իրականացնում են.

1) Ստեղծագործական գործունեություն
2) Կինոարտադրություն
3) Կինոդրամատուրգիական գործունեություն

4. Մրցույթն անցկացվում է fastmedia.am կայքում հայտարարված ժամկետներում և ժամանակացույցի համաձայն: Ժանրային սահմանափակում չկա։
5. Նախագծի ընդհանուր բյուջեն ներառում է Նախագծի զարգացման, արտադրական և հետարտադրական ծախսերը:

II. ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ

6. Մրցույթի մասին հայտարարությունը, Նախագիծ ներկայացնելու ձևաթղթերը, տեղադրվում են Ընկերության պաշտոնական կայքէջում։
7. Մրցույթի մասին հայտարարությունը հրապարակվում է նաև «Ֆասթ Սպորտ» և «Ֆասթ Նյուզ» զանգվածային լրատվության միջոցներով։
8. Մրցույթն անցկացվում է հետևյալ 3 փուլերով․

1) Նախնական գնահատման,
2) Վերջնական գնահատման,
3) Հայտերի հաստատման:

9. Մրցույթին մասնակցելու նպատակով` Մրցույթի հայտարարությամբ և Կարգովնախատեսված ժամկետներում և կարգով Հայտատուն պետք է ներկայացնի Նախագծի (այսուհետ՝ Հայտ), լրացնելով Հայտը fastmedia.am կայքում հրապարակված ձևաթղթում։
10. Հայտատուն նույն մրցույթին կարող է ներկայացնել մեկից ավելի Հայտ։
11. Հայտերի բոլոր նյութերը պետք է ներկայացվեն հայերեն, իսկ օտարալեզու փաստաթղթերը՝ հայերեն թարգմանության ուղեկցությամբ:
12. Նկարահանումներն սկսած Նախագծերը Արտադրության փուլում (արտադրական և hետարտադրական) մրցույթին մասնակցել չեն կարող։ Հայտերը պետք է ներկայացվեն Կարգի 9-րդ կետում նշված կարգով։
13. Մինչև մրցույթի մասին հայտարարությամբ սահմանված ժամկետի լրանալը՝ Հայտատուն իրավունք ունի իր Հայտը փոխելու, գրավոր չեղարկելու կամ նոր փաստաթղթերով համալրված կրկին ներկայացնելու:
14. Մրցույթի մասին հայտարարությամբ Հայտեր ներկայացնելու համար սահմանված ժամկետը լրանալուց հետո Հայտեր չեն ընդունվում:
15. Ընկերության կողմից ուսումնասիրվում է ներկայացված Հայտերի փաթեթների համապատասխանությունը Կարգի պահանջներին, պակասող և անընթեռնելի փաստաթղթերով թերի փաթեթները չեն ուղարկվում փորձագետներին՝ գնահատման: Դիտարկման և գնահատման ենթակա Հայտերի և մրցույթի փորձագիտական հանձնախմբերի ցանկերը հրապարակվում են Ընկերության պաշտոնական կայքէջում, գնահատման ենթակա Հայտերի փաթեթները տրամադրվում են փորձագիտական հանձնախմբերի անդամներին:
17. Մրցույթը հայտարարվում է չկայացած, եթե մինչև Հայտերի ընդունման վերջնաժամկետը ոչ մի Հայտ չի ներկայացվել կամ մրցույթին ներկայացված բոլոր Հայտերը չեն համապատասխանում Կարգով նախատեսված պահանջներին:

III.  ԳՆԱՀԱՏՈՂ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԽՄԲԵՐԻ  ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ


18. Հանձնախմբի կողմից Նախագծերը գնահատվում են 2 (երկու) փուլով.
  • Նախնական գնահատում՝ մրցույթի երկրորդ փուլ անցնող Նախագծերի ընտրության նպատակով;
  • Վերջնական գնահատում՝ մրցույթի երկրորդ փուլ անցած Նախագծերի գնահատում (այդ թվում՝ գեղարվեստական արժեքի գնահատում, արտադրության փաթեթների ուսումնասիրում, անհատական հանդիպում-զրույցների անցկացում, վերջնական գնահատում)

19. Նախնական գնահատման փուլում յուրաքանչյուր փորձագետ ուսումնասիրում է գնահատման ենթակա Հայտերը և յուրաքանչյուր Հայտի համար Ընկերության է ներկայացնում նախնական գնահատման թերթիկ-հիմնավորում, որում ներառված են հետևյալ չափանիշները․
  • o Մտահղացում, ոճական առանձնահատկություններ և ինքնատիպություն;
  • o Կառուցվածք և սյուժե;
  • o Կերպարներ, կերպարների հաղորդակցությունը՝ երկխոսություններ/պատմողի տեքստ և այլն;
  • o Սցենարիստի տեսլականներ, պատկերային լուծումներ:
Յուրաքանչյուր չափանիշը գնահատվում է առավելագույնը 10 (տասը) միավոր: Գնահատականների ընդհանուր գումարից դուրս է բերվում միջին գնահատական։
20. Նախնական գնահատման փուլում ընտրված Հայտերի ցանկերը հրապարակվում են Ընկերության պաշտոնական կայքէջում, տեղեկությունն ուղարկվում է Հայտատուներին:
21. Վերջնական գնահատման փուլում մրցույթի աշխատանքներին միանում են նաև Ընկերության տնօրենը։ Վերջինիս տրամադրվում վերջնական գնահատման փուլ անցած Հայտերը: Հայտատուներին:
22. Ընկերության տնօրենը ուսումնասիրում է Վերջնական գնահատման փուլ անցած Հայտերը, Նախագծերի սցենարիստներն ու հեղինակները հրավիրվում են անհատական հանդիպում-զրույցի, որին մասնակցում են տվյալ հանձնախմբի բոլոր փորձագետները, Ընկերության տնօրենը։

IV. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ


23. Կարգն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և տարածվում է դրա ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների վրա։
24. Կարգով չկարգավորված հարաբերությունները կարգավորվում են ՀՀ օրենսդրությամբ:
25. Կարգն ուժի մեջ մտնելուց հետո՝ 3 (երեք) օրվա ընթացքում այն պետք է հրապարակվի Ընկերության պաշտոնական կայքում:
26. Կարգն ուժի մեջ մտնելուց հետո անհաղթահարելի ուժ (Ֆորս-մաժոր) առաջանալու դեպքում՝ Կարգով նախատեսված ժամկետները և/կամ ընթացակարգերը կարող են կասեցվել մինչև անհաղթահարելի ուժի ազդեցության վերացումը: Անհաղթահարելի ուժ (Ֆորս-մաժոր) են համարվում երկրաշարժը, ջրհեղեղը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն, կարանտին հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնար են դարձնում Կարգով նախատեսված դրույթների կատարումը:
27. Եթե անհաղթահարելի ուժի ազդեցությունը տևում է 2 (երկու) ամսից ավելի¸ ապա հայտարարված մրցույթը կարող է չեղյալ հայտարարվել:
28. Անհաղթահարելի ուժի ազդեցության դեպքում՝ Ընկերությունն իրավունք ունի հաշվետու տարում մրցույթ չանցկացնել կամ անցկացնել Կարգի 4-րդ կետով նախատեսված կարգի և ժամկետների շեղումներով:
29. Կարգի հավելվածները հանդիսանում են դրա անբաժանելի մասը:
30. Կարգում փոփոխություններ և լրացումներ կարող են իրականացվել Ընկերության տնօրենի հրամանով:


Заполнить форму